Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               

Կողմնորոշվե՛ք, վերջն ո՞վ է ծախել, եզոներ ջան

Կողմնորոշվե՛ք, վերջն ո՞վ է ծախել, եզոներ ջան
23.09.2023 | 09:22

Հարց ՔՊ-ի (ու ոչ միայն ՔՊ-ի) այն տավարներին, ովքեր ասում են, թե Արցախը ծախել են Լևոնը մինչև 1998-ը, Քոչարյանը` 1998-2008-ը, Սերժը` 2008-2018-ը, հիմա էլ ծախեցին ռուսները։

Արա բա դուք խի՞ եք էդքան բեբաշար, բա մի հատ էլ դուք ծախեիք։ Ծախեիք ու չտայիք, եթե այդպիսի ձև կա։

Հիմա լուրջ:

Ա՛յ տավարներ, հիմա որ ասում եք ռուսներն են ծախել, համարենք ճիշտ եք ասում, դուք էլ տանձի պոչ էիք, ձեզ բանի տեղ չդրին, բա դե գնացեք Լևոնի, Քոչարյանի, Սերժի դեմները չոքեք ու ներողություն խնդրեք, որ իրենց զրպարտել եք։

Բա եթե ռուսները նոր ծախեցին, բա ո՞նց կարային Քոչարյանը կամ Սերժը արդեն ծախած լինեին։

Հլը մի հատ կողմնորոշվեք, վերջն ո՞վ է ծախել, եզոներ ջան։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ